Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

14.10.2019

 Հոկտեմբերի 14-ը ապրիլյան պատերազմի հերոս քաջորդի, գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է։ Հերոսաբար նահատակված տանկիստ Տիգրանի հիշատակին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում այսօր բացվել է նրա անունը կրող նախնական զինվորական պատրաստության լսարան։ Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Անչափ հուզիչ պահ է հիմա և որևէ բառ ու որևէ միտք ասելն այնքան դժվար է, Տիգրանի ու նրա ընկերների, ապրիլյան քառօրյայի ու արցախյան ազատամարտի մեր հերոս զավակների անձնազոհության շնորհիվ է, որ մենք հիմա մեր երկրում խաղաղ ապրելու և արարելու հնարավորություն ունենք։ Մեր հերոսների հիշատակը միշտ վառ ենք պահելու և նրանց պատմություննեը մեր գալիք սերունդների համար ամենավառ օրինակներն են լինելու, թե ինչպես պետք է պաշտպանել երկիրն ու ինչպես պետք է սիրել հայրենիքը»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-09 17:32:35