Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է «Հյուսիսային մաքսատուն» վարչություն

15.10.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Հյուսիսային մաքսատուն» վարչություն, որտեղ հոկտեմբերի 14-ից սկսած մաքսազերծվում են Վրաստանից ու Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները։ Մարզպետը շրջել է մաքսատան տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև զրուցել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և մաքսատան տնօրինության հետ։ Մաքսատան ղեկավարությունը վստահեցրել է, որ գործընթացում որևէ խնդիր չկա, աշխատանքներն ընթանում են առանց բարդությունների, մաքսատունը պատրաստ է օրական 300-400 մեքենա մաքսազերծելու, սպասարկման հետ կապված խնդիրներ չկան։
Տիգրան Պետրոսյանը եղել է նաև արտաքին տնտեսական գործունեության նոր կառուցվող կենտրոնի շինհրապարակում, որտեղ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները, հանդիպել՝ պատասխանատուների հետ։ Վերջիններս վստահեցրել են, որ ամեն ինչ անելու են շինաշխատանքները որքան հնարավոր է արագ և որակով իրականացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41