Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Գյումրի-Երևան 2019» բիզնես համաժողովի բացումը

16.10.2019

 Հոկտեմբերի 16-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Գյումրի-Երևան 2019» բիզնես համաժողովի բացումը, որն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Շիրակի մարզպետարանի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատների համագործակցության արդյունքում։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Այս բիզնես համաժողովն իրապես ռեալ հնարավորություն է հայ և ռուս գործարարների անմիջական շփումների համար։ Հիմա դուք հնարավորություն ունեք միմյանց հետ քննարկելու ձեզ հետաքրքրող առաջարկներն ու ծրագրերը, նախագծերն ու տեսլականը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպչական կոմիտեին այսպիսի ձեռնարկի համար և վստահ եմ, որ ոլորտային հանդիպումներն ու գործարարների շփումը տալու է արդյունք և ունենալու ենք գործնական քայլեր ու պայմանավորվածություններ»։
Բիզնես համաժողովին մասնակցել են տեղի և ՌԴ գործարարներ։ Պերմի և Կալուգայի 20 կազմակերպությունների կողմից ներկայացվել են ներդրումային հնարավորությունների փաթեթները, վերջիններս ծանոթացել են նաև Շիրակի մարզի գործարարների առաջարկներին։ Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոլորտային հանդիպումներ, տարբեր բնագավառները ներկայացնող գործարարներն անմիջական քննարկումներ են ունեցել միմյանց հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30