Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.10.2019
![](http://shirak.mtad.am/files/n_pics/22567_s.jpg)
Հարգելի՛ լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Անփոխարինելի է մամուլի դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում, որն ուղղակիորեն ազդում է իշխանության բոլոր ճյուղերի գործունեության վրա:
Հայաստանյան լրատվամիջոցների անխոչընդոտ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին խոսում է այն մասին, որ կա ազատ մտածելու, արտահայտվելու և գործելու հնարավորություն:
Ձեզ ստեղծագործական ու անձանական հաջողություններ եմ մաղթում:
Համատեղ աշխատանքով անենք հնարավորը՝ մեր պետությունն առավել հզոր դարձնելու համար: