Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Աղետի կամ ռազմական գործողության ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով համալիր ուսումնավարժություն

16.10.2019

Հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Աղետի կամ ռազմական գործողության ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով համալիր ուսումնավարժության առաջին փուլը։ Ըստ ուսումնավարժության նախնական ներկայացված իրավիճակի՝ Միջին Արևելքում և Ասիայում ճգնաժամի հետևանքով տեղի բնակչությունը լքում է իրենց բնակավայրերը և փորձում է հանգրվան գտնել անվտանգ վայրերում: Հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում են ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվաքանակի աճ: Մասնավորապես, Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետերում նկատվում է դեպի Հայաստան մուտք հայցողների թվաքանակի աճ: Այս իրավիճակում ձեռնարկվող քայլերի, մշակվող միջոցառումների, առաջացող հիմնախնդիրների մասին է խոսվել ուսումնավարժության առաջին օրը։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է նման վարժանքների անցկացումը, հատկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու փոփոխությունները․ «Մեզ համար շատ կարևոր է պատրաստ լինել անակնկալներին ու իրավիճակային փոփոխություններին։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, քանզի գործնական քննարկումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս պատրաստ լինել բոլոր կառույցներին և ցանկացած խնդրի դեպքում ավելի արագ արձագանքել»։
«Աղետի կամ ռազմական գործողության ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով համալիր ուսումնավարժության երկրորդ փուլը կկայանա վաղը՝ Բավրա սահմանային անցակետում, ստեղծվելու է ճամբարային ավան, որտեղ արդեն գործնական վարժանքներով կիրականացվեն պլան գործողություններ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող լիազոր մարմինների կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45