Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Աղետի կամ ռազմական գործողության ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով համալիր ուսումնավարժության երկրորդ և երրորդ փուլերը

17.10.2019

Հոկտեմբերի 17-ին Բավրայի սահմանային անցակետում, այնուհետև անցակետին հարակից տրածքում ստեղծված ճամբարային ավանում անցկացվել են «Աղետի կամ ռազմական գործողության ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով հրամանատարաշտաբային համալիր ուսումնավարժության երկրորդ և երրորդ փուլերը։ Գործնական վարժանքների միջոցով փորձարկվել են այն բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ պետական սահմանը հատող անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության ժամանակ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գոհունակությունն է հայտնել վարժանքների անցկացման բարձր մակարդակից և նշել, որ աշխատանքներն իրականացվել են ամենայն պատասխանատվությամբ․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես պետական բոլոր այն մարմիններին, որոնք ներգրավված էին այս վարժանքներում, այնպես էլ միջազգային գործընկերներին։ Վարժանքների տեսական և գործնական փուլերում փորձարկվեցին հնարավոր իրավիճակները, կարողացանք վեր հանել բոլոր խնդիրներն ու բացթողումները՝ սկսած տեխնիկական խնդիրներից, մինչև օրենսդրական կարգավորումներ։ Մեկ բան մեզ համար հստակ է՝ ՀՀ պատասխանատու բոլոր կառույցները պատրաստված են գործնական իմաստով և փորձում են ամեն կերպ կատարելագործել գիտելիքները»։
Նշենք, որ Բավրայի սահմանային անցակետից հետո ճամբարային ավանում, որը ստեղծել էր միգրացիոն հոսքերի կառավարման նպատակով, ստուգվել են պատասխանատու ծառայությունների պատրաստվածության աստիճանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23