Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կվերականգնվի Գյումրու «Բարեկամություն» զբոսայգին

17.10.2019

Այսօր տեղի է ունեցել այգու վերականգմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Տրգրան Պետրոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարներ, Բարի կամքի դեսպաններ և «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ:Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ անչափ ուրախալի է նման միջոցառման մասնակցելը.« Այսօր մենք Գյումրիում բացվող «Բարեկամության այգում» սկիզբ ենք դնում վերակառուցման մի նոր ծրագրի, որն իսկապես մեծ խորհուրդ ունի։ Ինձ համար բարեկամությունը հենց մարդասիրությունն է գործողության մեջ, նաև խիստ կարևորում ենք այն, որ այս ամենը տեղի է ունենում մեծ մարդասերի՝ Շառ Ազնավուրի արձանի ներքո, իսկ այս միջոցառմանը ներկա է նաև նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Մեզ համար մեծ պատիվ է»:
Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրու ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42