Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է ռազմամարզական խաղերի մարզային ընտրական փուլի մրցումներին

18.10.2019

 ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի կայազորի N զորամասում կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցումները:Մրցումների մասնակիցներին ողջունել և հաջողություններ է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ մասնակիցները միջոցառման տարածաշրջանային փուլում 1-2-րդ տեղեր գրաված և առավել բարձր արդյունքներ գրանցած 11 հանրակրթական դպրոցների հավաքական թիմերն են: Թիմի կազմում ընդգրկված են եղել 9-12-րդ դասարանների 9-ական տղաներ: Մեր ապագա զինվորները մրցել են ինքնաձիգի քանդում-հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ պտտաձողից, կրոսավազք 1000 մետր և փոխանցումավազք՝ ուսապարկով ու պատգարակով վարժաձևերում: Մրցումների արդյունքներով մրցանակային եռյակը կազմել են՝ 1-ին տեղ՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց,2-րդ տեղ՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց: Որպես հաղթող Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը Շիրակի մարզը կներկայացնի հոկտեմբերի 25-28-ը Երևանի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվող ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59