Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար

18.10.2019

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ UEICT-ն, հոկտեբերի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացրել է տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։ Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է, որ և համագործակցության այսպիսի ձևաչափը շատ օգտակար է․ «Մեկ սեղանի շուրջ նստել, մեկ հարթակում քննարկել միմյանց հետաքրքրություն ներկայացնող խնդիրները շատ կարևոր են։ Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է, որ առկա խնդիրների ու խոչընդոտների մասին խոսեն հենց այդ խնդիրների առջև կանգնողները։ Ձեզ մաղթում եմ գործնական քննարկում և արդյունավետ երկխոսություն»։
Նշենք, որ հանդիպումը նպատակ էր հետապնդում մարզային բիզնեսներին ներկայացնել, թե զարգացման ինչ հնարավորություններ կան նրանց համար և ինչպես դրանցից օգտվել, մասնակցում էին փոքր և միջին բիզնեսի շուրջ 50 ներկայացուցիչներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58