Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

19.10.2019

 Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում վարչապետը եղել է Գյումրիում կառուցվող Պետական եկամուտների կոմիտե Հյուսիսային Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք։ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին:
Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում է մեծածավալ շինարարություն ընթանում: Կառույցի շինարարության հիմնական կապալառուն՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է: Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին: Կառույցը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին և տնտեսվարարողներին բարձր որակով սպասարկել: Կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների, ձևակերպումների գործընթացը: Նիկոլ Փաշինյանը այցելել է մաքսատուն և հետևել աշխատանքների ընթացքին։
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն տևում է 20 րոպե:
Վարչապետը մասնակցել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05