Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է «Աղետի գոտուց զարգացման գոտի․անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովին

21.10.2019

 Հոկտեմբերի 21-ին մեկնարկել է «Աղետի գոտուց զարգացման գոտի․ անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համատեղ ջանքերով։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Անչափ կարևոր միջոցառում է այս գիտաժողովը մի քանի առումներով։ Նախ կարևոր է, որ խոսելու ենք մեր մարզի համար այնքան ցավոտ թեմայից՝ աղետից ու դրա պատճառած վնասներից ու մեր քաղած դասերից։ Դրանից զատ, այս գիտաժողովը երկու բուհերի հրաշալի համագործակցության արդյունք է, ինչը ևս շատ կարևոր է։ Գյումրցեի ուսանողների համար շատ կարևոր է մասնակցել որակյալ գիտական քննարկումների, թրծվել ճիշտ մասնագիտական ու գիտական բանավեճերի ու հանդիպումների ընթացքում։ Բոլորիդ մաղթում եմ աշխատանքային ու հետաքրքիր քննարկումներ, բարի ընթացք»։
Նշենք, որ միջազգային գիտաժողովը նվիրված է 1988-ի Սպիտակի երկրաշարժի տարելիցին և նպատակ ունի վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետության գնահատում։
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և արտերկրի 10 բուհերի 80 մասնակիցներ՝ 60 գիտական հոդվածներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23