Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտաժողով Գյումրու բժշկական կենտրոնում

22.10.2019

 Գյումրի բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին անցկացվել է գիտաժողով «Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների և «սուր որովայն» համախտանիշի ախտորոշման ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Այսպիսի գիտաժողովների, սեմինարների և քննարկումների անցկացումը ողջունելի ու գովելի է մի քանի առումներով։ Նախ դրվում է համագործակցության հիմք տեղի և արտերկրի մասնագետների միջև, դրանից զատ մեր մասնագետները ծանոթանում են նորարարություններին ու առողջապահության բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին, որն այնքան կարևոր է։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում հետաքրքիր ու արդյունավետ քննարկում»։
Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության անվանի բժիշկներ, մասնավորապես, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գրիգորի Կարմազանովսկին, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌԴ Առողջապահության նախարարության Ռուսաստանի մասնագիտական կրթության ակադեմիայի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Նուդնովը: Զեկույցները վերաբերվել են որովայնի խոռոչի սուր հիվանդությունների ժամանակ ռենտգենաբանական և ՀՏ մեթոդների հնարավորություններին և բարդություններին, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի ախտորոշման ժամանակ բժիշկների անելիքներին։ Ծավալվել է հետաքրքիր քննարկում, հարցուպատասխան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45