Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում անցկացվելու է «Ստեղծարար ձեռներեցություն Տիգրան Մեծ պողոտայում» դասընթացը

22.10.2019

 Հոկտեմբերի 22-ին և 23-ին Գյումրիում անցկացվելու է «Ստեղծարար ձեռներեցություն Տիգրան Մեծ պողոտայում» դասընթացը։ 5 ամիս տևողությամբ դասընթացի նպատակն է նպաստել Տիգրան Մեծ (նախկին Ինտերնացիոնալ) պողոտայում ստեղծարար փոքր և միջին բիզնեսների ստեղծմանը։ Բիզնեսների հիմնական ուղղություններն են՝ սննդի կետեր,հյուրատներ/հոսթելներ, փոքր գարեջրատներ, ձեռագործ իրերի արհեստանոց֊խանութներ:Կարևորելով Շիրակի մարզում բիզնես միջավայրի զարգացումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Ողջունում եմ ձեր թիմի նախաձեռնողականությունը, քանի որ փորձում եք աջակցել այն մարդկանց, որոնք բիզնես նախաձեռնությամբ դեռ հանդես չեն եկել կամ չունեն փորձառություն, փորձում եք նրանց ցույց տալ բիզնեսով զբաղվելու ճանապարհին առաջացող հիմնահարցերրը, հմտություններ սովորեցնել։ Այս ամենի մեջ ես կարևորում եմ հենց Տիգրան Մեծ փողոցի վրա ապրող մարդկանց հետ աշխատանք տանելը, քանզի նրանց նախաձեռնողականությունը ևս շատ լավ կլիներ»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13