Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օվերն-Ռոն-Ալպից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Գյումրիում

23.10.2019

 Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել Գյումրիում։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հուշակոթողին, այնուհետև եղել են Գյումրու կենտրոնում գործունեություն ծավալող կերամիկայի արտադրամասում, Թումո կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքներին, կենտրոնի հնարավորություններին ու առաջիկա անելիքներին։ Ֆրանսիական պատվիրակության անդամները մեծ հետաքրքրությամբ շրջել են քաղաքի կենտրոնում, ծանոթացել Կումայրի արգելոցում գտնվող շենքերին ու դրանց պատմությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59