Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը

23.10.2019

 Այսօր Շիրակի մարզում էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Շիրակի մարզը Ֆրանսիայի ժողովրդի հետ բարեկամության ամուր ուժը զգացել է հատկապես 1988-ի աղետից հետո. «Ուրախ եմ ձեզ ողջունելու մեր հյուընկալ մարզում։ Պատիվ է ձեր պատվիրակության հետ հանդիպել և քննարկել ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի համագործակցության և երկխոսության, վստահեցնում եմ ձեզ՝ Շիրակի մարզն ունի մեծ ներուժ և հետաքրքրությունների լայն շրջանակ, որը կարող է լավ հարթակ լինել նոր ու հաջողված ծրագրերի իրականացման համար»։
Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իրենք ևս կարևորում են Շիրակի մարզի հետ համագործակցությունը։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության, կրթության, ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հեռանկարային են համարվել հատկապես զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի զարգացման հնարավորությունները։
«Այն, որ Շիրակի մարզը կրթական մեծ ավանդություն ունեցող մարզերից մեկն է Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց նաև պետք է կարևորենք մեր մարզկենտրոնի պատմական միջուկը որպես զբոսաշրջային հիանալի հնարավորություն և, բնականաբար, մարզի հյուսիսը որպես դահուկային սպորտի ու ձմեռային տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը շարունակել հետագայում։ Հանդիպման ավարտին, Շիրակի մարզպետն ու Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը հուշանվերներ են փոխանակել։
Իսկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ամալյա Եղոյանը պատվիրակությանը ներկայացրել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունն ու առաջիկա անելիքներն ու ծրագրերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41