Նորություններ
Հանդիպում ՌԴ պատվիրակության անդամների հետ
24.10.2019
Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է ԱՊՀ միջազգային մարդասիրական համագործակցության Դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Միխայիլ Բրյուխանովի, ԱՊՀ հարցերով վարչության պետի տեղակալ Միխայիլ Երմոլովի, Ռուսաստանի գիտության և մշակույթի Երևանի և Գյումրու կենտրոնների ղեկավարներ՝ Սերգեյ Ռիբինսկի և Հարություն Համբարձումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում պատմամշակութային արժեք ներկայացնող նախկին փոստի շենքի վերակառուցման հետ կապված հարցեր: Տիգրան Պտրոսյանը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը և նոր ծրագրերի իրականացումը:
Պատվիրակության անդամները Շիրակի մարզպետի ուղեկցությամբ այցելել են Գյումրու «Ստիլ» պատկերասրահ, որտեղ բացվել էր իր տեսակի մեջ եզակի հավաքածուով ցուցահանդես, ուր ներկայացված էին 19-րդ դարի ռուս նկարիչների աշխատություններ, պաստառներ, ապակե սպասք: