Նորություններ
Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցում բացվել են ապրիլյան պատերազմի հերոսների անվամբ դասարաններ
25.10.2019
Հոկտեմբերի 25-ին Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցում բացվել է ապրիլյան պատերազմի հերոս քաջորդիներ Գևորգ Եղոյանի անունը կրող նախնական զինվորական պատրաստության դասարան և ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անվան հրաձգարան, որին ներկա են գտնվել ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, զոհված զինծառայողների ծնողները, հյուրեր: Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․«Հիմա ինչ-որ բան ասելն այնքան դժվար է, ապրիլյան քառօրյայի ու արցախյան ազատամարտի մեր հերոս զավակների անձնազոհության շնորհիվ է, որ մեր երեխաները մեր երկրում խաղաղ երկնքի տակ ապրելու հանարավորություն ունեն։ Բայց մենք, որպես հասարակության անադամ պարտավոր ենք հիշել ամեն անունը, գնահատել նրաց անձնազոհությունը, նաև օրինակ լինենլ գալիք սերունդների համար, թե ինչպես պետք է պաշտպանել ու սիրել հայրենիքը»։