Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արևշատ համայնքում տեղի է ունեցել բանաստեղծուհի Մետաքսեին նվիրված միջոցառում

25.10.2019

 Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արևշատ համայնքում տեղի է ունեցել բանաստեղծուհի Մետաքսեին նվիրված միջոցառում, որը կրում էր «Մետաքսեի պոեզիայի փառատոն» խորագիրը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, բանաստեղծուհու դուստրը՝ բանաստեղծուհի Լիլիթը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին. «Անչափ ողջունելի է նման միջոցառումների միջոցով սերունդներ դաստիարակելը: Ես ինձ մեծ պատիվ եմ համարում ներկա գտնվել այսօր այստեղ և զգալ Մետաքսեի անզուգական գույների ու հուզականության շունչը: Առավել տպավորիչ է այս ամենը լսել երեխաների շուրթերից»: Միջոցառման ավարտին Մետաքսեի դուստր Լիլիթ Պողոսյանը պատվոգիր է հանձնել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ միջոցառման կազմակերպմանն առաջկելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23