Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

25.10.2019

Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ անցկացվել է քննարկում, որին ներկա են գտնվել ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ՀՀ զբաղվածության պետական գործակալության, ՕքսԵՋեն հիմնադրամի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը զբաղվածության պետական ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև վերհանել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին. «Այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ մեր մարզը գործազրկությամբ երկրում առաջին տեղում է, և հասարոկության շրջանակներում գործատուների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված ցանկացած նախաձեռնություն անչափ ողջունելի է: Վստահ եմ նաև, որ այն քաղաքաքակությունը, որ որդեգրել է մեր պետությունը քաղաքացիների աշխատանքի իրավունքը բավարարելու գործում, հնարավոր կլինի իրականացնել զբաղվածության պետական գործակալությունների կողմից իրականացված ծրագրերի միջոցով»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42