Նորություններ
Հանրային հաշվետվողականության հարթակը հրավիրում է հերթական քննարկմանը
01.11.2019
Հանրային հաշվետվողականության հարթակը նոյեմբերի 7-ին ժամը 14․00-ին հրավիրում է հերթական քննարկմանը։ Թանգարանների աշխատանքը Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում, նրանց խնդիրներն ու զարգացման հնարավորությունները, քաղաքացիներին ընդունելու և քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը վերաբերող հարցեր, ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին կխոսեն մարզում գործող բոլոր թանգարանների ներկայացուցիչները։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Շիրակի երկրագիտական թանգարան
Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան
Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Գյումրու ՄհերՄկրտչյանի հուշատուն-թանգարան
Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ