Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

04.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Շիրակի մարզպետը ողջունել է տիկին դեսպանին և շնորհավորել ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Տիկին Վիկտորին մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել, շիրակցիների և իմ անունից ողջունում եմ ձեզ։ Ուրախ ենք ձեզ մեր մարզում տեսնելու և մեր մարզի զարգացման հեռանկարներին վերաբերող ծրագրեր քննարկելու։ Եվրոպական միությունը Շիրակում մի շարք ծրագրեր է իրականացրել, դրանց մի մասն էլ դեռ կյանքի կկոչվեն եկող տարվա ընթացքում։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք համատեղ աշխատելու»։
Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել Տիգրան Պետրոսյանին ջերմ ընդունելության համար և նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է հյուսիսային մարզերում իրականացվող ծրագրերը․ «Ուրախ եմ, որ զգում եմ ձեր պատրաստակամությունը համագործակցելու, միաժամանակ վստահեցնում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ եմ կարևորում, քանզի համատեղ աշխատանքով կկարողանանք նոր հեռանկարներ ու նոր ծրագրեր կյանքի կոչել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ օգտագործվի Շիրակի մարզի ներուժը, որը հնարավորություն կտա տեղի երիտասարդներին ավելի մոտիվացվել ու տեղում օգտագործել իրենց ուժերը և չլքել հայրենիքը»։
Կողմերն անդրադարձել են Շիրակի մարզում իրականացվելիք ծրագրերին՝ կարևորելով զբոսաշրջության, կրթության, գյուղատնտեսության բնագավառներում իրականացվող ձեռնարկները։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը հուշանվեր է հանձնել տիկին դեսպանին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42