Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման վերաբերյալ ազգային կոնֆերանս

04.11.2019

 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ ջանքերով նոյեմբերի 4-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման վերաբերյալ ազգային կոնֆերանս, որը նվիրված է եղել տարածքային զարգացման բարեփոխումների գործընթացներին, տարածքային զարգացման քաղաքականության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ինչպիսիք են ռազմավարական պլանավորումը, ինստիտուցիոնալ և գործիքակազմի բարելավումը, Հայաստանում դրան առնչվող կարողություններին։
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձել է Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերին, անելիքներին ու համագործակցությանը։
Ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին տիկին Վիկտորինը նշել է, որ 2020 թվականին ևս կշարունակվեն Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը անդրադարձել է Եվրամիության հետ համագործակցությանն ու երկրի համաչափ զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս կարևորել է Եվրոպական միության կողմից մարզում իրականացվող ծրագրերը և նշել, որ կարևոր է համարում բոլոր ծրագրերը, մասնավորապես, անդրադառնալով զբոսաշրջության, գյուղատնեսության բնագավառներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23