Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Ավստրիական Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրենի հետ

05.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ավստրիական Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանին։ Շիրակի մարզպետն ու տիկին Ալանակյանը խոսել են գործակալության կողմից մարզում իրականացվող ծրագրերի, առաջիկա նախաձեռնությունների մասին։ Շիրակի մարզպետը կարևորել է գործակալության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համատեղ աշխատելու։ Նշենք, որ 2020 թվականին գործակալությունը երկու մեծ ծրագրեր է կյանքի կոչելու, որը ենթադրում է լուրջ միջոցների ուղղում գյուղատնտեսության բնագավառ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44