Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԱԺ միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը անցկացվել է Գյումրիում

06.11.2019

 ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԱԺ միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը անցկացվել է Գյումրիում, նիստի ավարտից հետո խորհրդարանականները այցելել են Գյումրու թիվ 23 դպրոց, որտեղ անցկացվել է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում։ Հյուրերին և դպրոցի սաներին ողջունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջույնի խոսքում նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի․ «Շիրակի մարզի ազգաբնակչության և իմ անունից ողջունում եմ Ձեզ մեր հյուրընկալ մարզում։ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը Գյումրիում անցկացնելը խորհրդանշական է, քանի որ Գյումրին հայ-ռուսական բարեկամության և երկկողմ համագործակցության կենդանի հուշարձան է։ Այսպիսի միջոցառումները խոսում են մեր ժողովուրդների միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Բարով եք եկել Շիրակի մարզ»։
Նշենք, որ թիվ 23 դպրոցն ունի խորացված ռուսերեն լեզվի ուսուցման դասարաններ, որոնց համար ՌԴ խորհրդարանականների և հայազգի Սարգիս Մուրադյանի անունից 700 կտոր նոր գիրք է նվիրաբերվել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42