Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզում գործող գիշերային խնամքի հաստատությունների լուծարման խնդիրների հետ կապված

07.11.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն մարզում գործող գիշերային խնամքի հաստատությունների լուծարման արդյունքում շահառու երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալուց հետո այլընտրանքային խնամք և ծառայություններ մատուցելու, խորքային գնահատման արդյունքների, հետագա աշխատանքների պլանավորման թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ոլորտում գործող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վերահաստատել է մարզային իշխանությունների հաստատակամությունը՝ այս գործընթացում երեխաների լավագույն շահը հաշվի առնելու և երեխաների համար որևէ խնդիր չստեղծելու առումով․ «Մեզ համար կարևոր մեկ սկզբունք կա, որ այս գործընթացի արդյունքում անգամ մեկ երեխա չմնա առանց խնամքի ու առանց հոգածության, չտուժի երեխայի լավագույն շահը, իհարկե, բոլորիս համար շատ կարևոր է, որ մեր երեխաները ընտանիքում մեծանան և անհրաժեշտության դեպքում ցերեկային ու այլ աջակցության ծառայություններից օգտվեն, բայց այս բոլորի արդյունքում չանտեսվի ու բաց չթողնվի և ոչ մի մանրուք»։
Խորհրդակցության ընթացքում կազմակերպությունները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու իրենց մատուցած ծառայությունների շրջանակում առաջարկել շահառու երեխաների ընտանիքներին ցուցաբերել աջակցություն, իրականացնել սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքներ: Քննարկվել են նաև ընտանիքների՝ սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելուն, պետական աջակցության ծրագրերում ընդգրկվելուն վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41