Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի թանգարանները հունվարից-հոկտեմբեր ամսիներին 75հազար այցելու են ունեցել

07.11.2019

 Հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակներում այսօր քննարկման են եկել Շիրակի մարզում գործող բոլոր թանգարանների ներկայացուցիչները։
Թանգարանների աշխատանքը Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում, նրանց խնդիրներն ու զարգացման հնարավորությունները, քաղաքացիներին ընդունելու և քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը վերաբերող հարցեր, ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու՝ այս և այլ հետաքրքրող հարցեր քննարկել են պատասխանատուներն ու քննարկմանը եկած հետքարքված անձինք։
Կարևորելով Շիրակի մարզում գործող թանգարանների աշխատանքում թերացումների վերացումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Մեզ համար հանրային հաշվետվողականության հարթակի այս ֆորմատով քննարկումները կարևոր են, քանի որ հնարավություն է ընձեռվում բոլոր դերակատարներին ու հետքրքրվածներին հանդիպել և քննարկել մտահոգություններն ու խնդիրները։ Ես, որպես մարզպետ, տարբեր ազդակներ եմ ստանում հանրային տարբեր դերակատարներից թանգարանների աշխատանքի հետ կապված՝ սկսած ամենապարզ խնդիրներից ու թերացումներից, մինչև քաղաքացիներին ընդունելուն առնչվող մտահոգություններ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր թանգարանները աշխատեն բարձր մակարդակով, քանզի նկատելի է մեր մարզի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրվածությունն ու այցելուների թվի աննախադեպ աճը վերջին մի քանի ամիսներին»։
Հանդիպման ընթացքում թանգարանների ներկայացուցիչները անդրադարձել են իրենց կատարած աշխատանքին, բարձրացրել իրենց խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25