Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ՇՊՀ-ի 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը

08.11.2019

Շիրակի պետական համալսարանում այսօր մեկնարկել է բուհի 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Ողջունում և շնորհավորում եմ Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին այս տոնական օրվա առթիվ։ Կրթությունն ամենակարևոր ուղին, որ մեզ տանելու է դեպի հաջողություն, այն բանալին, որ բերելու է դեպի զարգացում։ Ակադեմիական, գիտական միջավայրում, ժամանակակից կրթական միտումների, աշխատաշուկայի հետ համատեղ է հնարավոր առաջ գնալ և հասնել բոլորիս համար ցանկալի սոցիալ-տնտեսական փոփոխություններին։ Շիրակի մարզն ունի կրթական մեծ ներուժ և գիտա-կրթական այն միջավայրն է, որի ճիշտ ուղղորդմամբ ու ճիշտ աշխատանքով հնարավոր կլինի հասնել Հայաստանի հյուսիսի զարգացմանը։ Մաղթում եմ հետաքրքիր ու կառուցողական քննարկումներ բոլորիդ»։
Գիտաժողովի լիագումար նիստի ընթացքում հնչել են զեկույցներ նարեկացիագիտության, Թումանյանի ստեղծագործություններում որսորդության և վիպամարտի արքետիպային մոտիվների դրսևորումների մասին, այնուհետև անցկացվել են քննարկումներ առանձին բաժանմունքներում։ Երկօրյա գիտաժողովի հիմնական ուղղություններն են մաթեմատիկական, բնագիտական, տեխնիկական, աշխարհագրական, հումանիտար, հասարակական գիտությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23