Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը

08.11.2019

 Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է Նարեկի ծնողներին ու համագյուղացիներին՝ կարևորելով դասարանի անվանակոչությունը․ «Շատ կարևոր է, որ մեր հերոս քաջորդիների հիշատակը մենք վառ ենք պահում, այս միջոցառումն ու անվանակոչությունը կարևոր են այնքանով, որ մենք մեր պարտքն ենք փորձում տալ հայրենիքի պաշտպանության համար զոհասեղանին ամենաթանկը՝ կյանքը, դրած երիտասարդներին։ Նարեկի նման հազարավոր քաջորդիների կյանքի գնով ենք մենք հիմա մեր երկրում ապրում ու արարում և նրանց հիշատակը կարող ենք վառ պահել այսպիսի քայլերով և, որ ամենակարևորն է, այս հողի վրա ուժեղ հայրենիք կառուցելով»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59