Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

10.11.2019

 Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
ի սրտե շնորհավորում եմ ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ստեղծման 23 ամյակի առթիվ:
Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի և այժմ մեր ՏԻՄ-երի համար կարևոր շրջան է իրենց գործունակությունն ի ցույց դնելու՝ համայնքային խնդիրները վեր հանելու և դրանց լուծման համար հետևողական աշխատանքներ իրականացնելու միջոցով։
Այսօր մեր մարզի համայնքներում իրականացվում են տարատեսակ ծրագրեր, որոնք անմիջականորեն նպաստում են բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիների հետ սերտ համագործակցությամբ ու բոլորիս բաժին հասած պատասխանատվության գիտակցումով առաջնորդվելիս՝ մեր համայնքներում դրական փոփոխություններն իրենց սպասեցնել չեն տա։
Շիրակի մարզի ՏԻՄ-երի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և հաջողություններ մեր համայնքների կառավարման պատասխանատու գործում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32