Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց Երազգավորս և Ախուրիկ համայնքներին հարակից պետական սահմանային գոտում

11.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի հետ աշխատանքային այցով եղել է Երազգավորս և Ախուրիկ համայնքներին հարակից պետական սահմանային գոտում։ Սահմանապահ ջոկատի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է սահմանային գոտում, ծանոթացել սահմանապահների աշխատանքին ու սահմանային գոտում իրականացվող ծառայությանը։
Տիգրան Պետրոսյանը այցելել է նաև Ախուրիկ համայնք, համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացել Ախուրիկում իրականացվող աշխատանքներին, մասնավորապես, այժմ համայնքում, բարեկարգման աշխատանքների շրջանակներում, տեղադրովւմ են նոր կանգառներ։
Շրջայցի ընթացքում Տիգրան Պետրոսյանը կարևորել է համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը։ Մարզպետը հորդորել է համայնքի ղեկավարին առաջիկա նախաձեռնությունների ու ծրագրերի մեջ ուշադրությունը կենտրոնացնել համայնքում առողջարանային տուրիզմի զարգացմանը։ Խոսքը համայնքի տարածքով հոսող հանքային բուժիչ ջրերը որպես տուրիզմի զարգացման հնարավորություն օգտագործելու մասին է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42