Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Բագրատունյաց փառքի հուշապուրակ

11.11.2019

 Մարզային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր այցելել են Բագրատունյաց փառքի հուշապուրակ։ «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անունից բանաստեղծ Սամվել Մարգարյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին է հանձնել «Բագրատունյաց ասպետ» ոսկե մեդալ։
Նշենք, որ Երազգավորսում գտնվող «Բագրատունյաց փառքի հուշապուրակում» կանգնեցված է խաչքար ` ի հիշատակ Բագրատունյաց քաջերի և 4 հուշակոթողներ` Աշոտ Առաջին, Սմբատ Առաջին, Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած թագավորների հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42