Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումանը

12.11.2019

 Գյումրիում այսօր անցկացվել է «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը, որն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կոլբա լաբորատորիայի ջանքերով՝ «Ապագա հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտաարդների համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակը Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային նախապատրաստելն է՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և նախաձեռնության կարևորության մասին է խոսել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր է մեր երկրում, հատկապես, Շիրակի մարզում անցկացնելը։ Երիտասարդներին մոտիվացնելը, նրանց հետաքրքրություններին, գիտելիքներին ու հմտություններին համապատասխան աշխատատեղ գտնելը շատ կարևոր է։ Նաև շատ կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն ստանալը։ Ողջունում և բոլորիս հետաքրքիր ու արդյունավետ քննարկում եմ մաղթում»։
Միջոցառման պաշտոնական մեկնարկին հաջորդել է «Ապագայի հմտություններ» խորագրով պանելային քննարկումը, որի խոսնակներն են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41