Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվում են Բարեկամության շատրվանի նորոգման համար անհրաժեշտ քայլերը

14.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը։ Խորհրդային մոդեռնիզմի շնչով նախագծված երկաթե կամ, ինչպես ընդունված էր ասել, Բարեկամության շատրվանը համարվում էր արտ-գործ և մոնումենտալ քանդակ, որի կառուցումը սկսվել է 1982 թ-ին և տևել երկու տարի։ Երկրաշարժից հետո էլ շատրվանն անխնամ մնացել ու դարձել է երկրաշարժի «վկաներից» մեկը, որի նորոգման համար ծրագրեր չեն եղել։
«Ես կարծում եմ, որ շատրվանի նորոգումը կբերի տրամադրության փոփոխություն, կնպաստի տարածքի գործունակությանն ու այն կնորոգվի, այլևս մեր քաղաքի տխուր հատվածը չի համարվի։ Մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցել և շատրվանի նորոգմանը միտված նախաձեռնությունները կյանքի կոչել»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում պատասխանատուները քննարկել են տարածքի բարեկարգմանը, շատրվանի վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու, առաջիկայում հստակ ծրագրերի մասին խոսելու և քայլեր ձեռնարկելու առնչությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45