Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին

14.11.2019

 Նախօրեին աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ եղել է մի շարք համայնքներում և հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Լեռնակերտ համայնքը 2019-ի սուբվենցիոն ծրագրով արևային ֆոտովոլտային կայան է կառուցել և փողոցային լուսավորության ցանցն է ընդլայնել։ Համայնքապետը մարզպետին վստահեցնում է՝ էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է 50 տոկոսով։ 10կվտ հզորությամբ կայանի տեղադրման արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 16500 կվտ էլեկտրաէներգիա և կընդլայնվի փողոցային լուսավորության ցանցը՝ հենասյուներով լուսատուների թիվը հասցնելով 148-ի։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի թվի ավելացումը և հորդորել համայնքապետերին ցուցաբերել նախաձեռնողականություն, քանզի այս ծրագրերը համայնք-պետություն համագործակցության լավագույն ապացույցն են։ Սուբվենցիոն ծրագրով նորոգվել է նաև Պեմզաշենի համայնքային նշանակության ճանապարհի 270 գծամետր հատվածը։ Աշխատանքներն իրականացրել է «Մասիս» ՍՊԸ-ն, 21 մլն 120 հազար դրամ արժողությամբ ծրագրի 11մլն 616 հազարը պետությունն է տրամադրել, 9մլն 504 հազար դրամը համայնքի ներդրումն է։
Պեմզաշենում Տիգրան Պետրոսյանը եղել է համայնքի նորակառույց երաժշտական դպրոցում, ծանոթացել նաև մանկապարտեզի աշխատանքներին, որից հետո հանդիպել է դպրոցի մանկավարժներին։ Կարևորելով մանկավարժների դերը ապագա սերունդների դաստիարակության գործում՝ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Մեզ համար կարևորը կրթության որակի ապահովումն է, ցանկացած երկրում որևէ դրական փոփոխության հասնելու համար պետք է լավ կրթական մակարդակ ապահովել։ Այստեղ մեծ է մեր մանկավարժների դերը։ Մանկավարժությունն աշխատանք չէ, առաքելություն է»։
Տիգրան Պետրոսյանը հետևել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով Պեմզաշենում կառուցվող մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներին, դրանք կավարտվեն մեկ ամսից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23