Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում։

14.11.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում։
Մարզպետը հետևել է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն մարզային նշանակության ճանապարհի ավարտին մոտեցող շինաշխատանքներին։ 11,18 կմ ժանապարհահատվածի նորոգումը կատարվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ծրագիրի շրջանակներում, աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Այժմ ընթացքի մեջ են դպրոցներ և գյուղապետարաններ տանող հատվածների և մայթերի վերջնական բարեկարգման աշխատանքները։
Տիգրան Պետրոսյանն այցելել է Հայրենյացի միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում է 112 աշակերտ, նախակրթարանի սաների թիվը 11-ն է։ Այնուհետև խորհրդակցություն է անցկացվել Հայրենյացի գյուղապետարանում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչներին մտահոգող հիմնահարցերին, 2020 թվականին նախատեսված ծրագրերին։ Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նաև Հայկասար համայնքում։ Համայնքի բնակիչների հիմնական մտահոգությունը դպրոցի ջեռուցման խնդիրն է եղել։ 20 աշակերտ ունեցող դպրոցը ջեռուցվում է հեղուկ վառելիքով։ Ջեռուցման խնդիր ունի նաև համայնքապետարանը։
Մարզային իշխանություններն այցելել են Տուֆաշեն համայնք։ Այստեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվում են Տուֆաշենի դպրոցի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները: Դրանք իրականացնում է «Ույուտսենթր» կազմակերպությունը: Ծրագրի համար հատկացվել է 24 մլն դրամ: Համայնքի կողմից իրականացվել է համաֆինանսավորում՝ պատվիրվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Տիգրան Պետրոսյանը շրջել է դպրոցում, ծանոթացել աշխատանքներին և կարևորել դրանց որակով և ժամանակին իրականացումը։ Համայնքի բնակիչները կարևորել են Տուֆաշենի մշակույթի տան նորոգումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59