Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 60 տարեկան է։

16.11.2019

 
Բուհի գործունեության 60 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀԱՊՀ ղեկավարությունը, դասախոսներ, շրջանակավարտներ, ուսանողներ, մտավորականներ։ Շնորհավորելով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին ու ներկաներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ պոլիտեխնիկական համալսարանը համարում է իր սրտին շատ մոտ կրթական միջավայր, որտեղ նաև պատիվ է ունեցել սովորելու և աշխատելու․ «Իմ սրտի համար այնքան հարազատ պոլիտեխնիկական համալսարանն այսօր տոնում է գործունեության 60 ամյա հոբելյանը։ 60 տարիներից 23-ը ես պատիվ եմ ունեցել անցնելու ձեզ հետ՝ սկզբում որպես ուսանող, այնուհետև նաև՝ աշխատակից։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս տասնամյակները պատվով է անցել՝ խորհրդային տարիներին տալով հազարավոր հաջողված պատմություններ, այժմ էլ պացուցում է իր կենսունակությունը բազմաթիվ հաջողված ձեռնարկներով։ Վստահ եմ, որ ՀԱՊՀ-ն դառնալու է ոչ միայն Շիրակի մարզի, այլ նաև Հայաստանի հյուսիսի տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը»։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գիտության և տեխնիկայի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, հարուստ փորձն ու գիտելիքները երիտասարդ ճարտարագետներին փոխանցելու և ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի առթիվ պատվոգրերով է պարգևատրել համալսարանի մի շարք դասախոսների։ Պատվոգրեր, մեդալներ, վաստակագրեր ու նվերներ են հանձնվել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, ՀԱՊՀ-ի ղեկավարության, Գյումրու քաղաքապետի անունից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56