Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը Շիրակի մարզում

18.11.2019

 

Շիրակի մարզում ևս սկսվել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որի մեկնարկը տրվել է Գյումրի բժշկական կենտրոնում: Ծրագիրը իրականացվում  է ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և «Les Laboratories SERVIER» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ ջանքերով: Գիտակրթական ծրագրի նպատակը մարզի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերման ու առողջ ապրելակերպի քարոզչությունն է, ընդ որում թիրախային խումբ է համարվում 25 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական պասիվ ազգաբնակչությունը

Բնույթով բացառիկ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին մարզի տարբեր առողջապահական հիմնարկների մասնագետները, որոնցից յուրաքանչյուրն իրականացնելու է զարկերակային ճնշման չափում, գլյուկոմետրիա, ինչպես նաև հարցերի ու զննման միջոցով քրոնիկ երակային հիվանդությունների ախտանիշների հայտնաբերում:
Շիրակի մարզում կայացած առաջին հանդիպման ընթացքում, ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը, Գյումրի Բկ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը և «Les Laboratories SERVIER» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը։

Գյումրի բժշկական կենտրոնում մասնակիցները բաժանվեցին երկու խմբերի` խոսնակների հետ միասին և անցկացրեցին ինտերակտիվ  ուսուցում:
Մանրամասն ներկայացվեցին ծրագրի նպատակները, ինչպես նաև ← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41