Նորություններ
Կամոյում շահագործման է հանձնվել մանկապարտեզի նորակառույց շենքը
19.11.2019
Կամոյում շահագործման է հանձնվել մանկապարտեզի նորակառույց շենքը
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ախուրյան խոշորացված համայնքի Կամո բնակավայրում կառուցվել ու շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման համար նախատեսված է եղել 49.8 մլն դրամ։ Շինաշխատանքներն իրականացրել է «Շինարար» ՍՊԸ-ն: Նորակառույց մասնաշենքում մանկապարտեզից զատ կգործի նիստերի դահլիճ և սենյակներ կտրամադրվեն համայնքապետարանի աշխատակիցների համար։