Տպել
Նորություններ
Հիմնանորոգում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
20.11.2019
Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել է Գյումրի քաղաքի արևմտյան օղակային շրջանցող ճանապարհը։ 3.5 կմ ճանապարհը կառուցելու իրավունք մրցույթի արդյունքում շահել է «Ախուրյանի Կոպշին» ՍՊԸ-ն: Ասֆալտապատման, մայթերի, հենասյուների տեղադրման աշխատանքներն ավարտված են, իրականացվել են նաև ճանապարհի կահավորման, գծանշման աշխատանքները: