Նորություններ
Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները հետևել են Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին
21.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները հետևել են Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին։ 2019 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերի շրջանակներում հիմնանորոգվում է Հ 32՝ Մ-1 -Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը։ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինաշխատանքները մոտենում են ավարտին, դրանք իրականացնում են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն և «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն։ 665,7 մլն դրամ գումարի շրջանակներում կատարվել են հարթեցման, հողային աշխատանքներ, վերանորոգվել են ենթակառուցվածքները, անցկացվում է 10 սմ հաստությամբ ասֆալտաշերտ։