Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հետևել է իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

21.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Մարմաշեն խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր՝ հետևելու համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Մարմաշեն բնակավայրում, 32 մլն դրամի շրջանակներում, նորոգվում է մանկապարտեզը։ Երկհարկանի կառույցի առաջին հարկում տեղակայվելու է մանկապարտեզը, բարեկարգվելու է տարածքը։ Ծրագրով նախատեսվում է այս տարի տանիքի նորոգում, դռների և պատուհանների փոխարինում, ներքին հարդարման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարի։ Սուբվենցիոն հաջորդ ծրագիրը համայնքում արդեն ավարտվել է՝ 8մլն դրամով ամբողջությամբ նորոգվել է Վահրամաբերդի Լենգես թաղամասի երկու շենքի տանիք՝ 1126 քառակուսի մետր մակերեսով։
Կարևորելով սուբվենցիոն ծրագրերի որակյալ և ժամանակին իրականացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ պետք է բացառվեն անգամ ամենափոքր թերությունները, իսկ հայտնաբերվելու դեպքում պետք է արագ վերացվեն։
Տիգրան Պետրոսյանը եղել է նաև Կապս բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է մանկապարտեզի շենքը։ 25-30 երեխայի համար նախատեսված հաստատությունը կունենա խմբային ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն պահոց, մարմնամարզության դահլիճ։
Մարզային իշխանությունները եղել են նաև Կապսի միջնակարգ դպրոցում, դպրոցը վթարային է և գտնվում է անմխիթար վիճակում։ Կառավարության որոշմամբ միջոցներ են հատկացվելու Կապսի դպրոցի հիմնանորոգման համար։ Աշխատանքները կսկսվեն 2020 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41