Նորություններ
Տեղի է ունեցել Իրիս բիզնես ինկուբատորի մարզային տեղեկատվական հանդիպումը
22.11.2019
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ ստեղծված Իրիս բիզնես ինկուբատորի մարզային տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Իրիս բիզնես ինկուբատորի համահիմնադիրներ՝ Հայկական Կարիտաս և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է նորաստեղծ ինկուբատորի գործունեությունը, քանզի այն քայլեր է ձեռնարկում բիզնես նախաձեռնություններ կյանքի կոչելու համար․ «Մեզ համար կարևոր է, որ բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա ձևավորվի, այս առումով ձեր գործունեությունը ողջունելի է, քանզի անցկացվում են դասընթացներ, մոնիթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով»։
Հանդիպման ընթացքում Իրիս բիզնես ինկուբատորի ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես, Spark, Build, Start ծրագրերի հնարավությունների և դիմումների ընդունման ընթացակարգերի մասին։