Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուների հետ

22.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրսյանը ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուներին։ Ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը մարզային իշխանություններին է ներկայացրել ծրագրի իրականացմանն առնչվող մանրամասներ՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիու, Տավուշում ընդհանուր և համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։
Տիգրան Պետրոսյանը ողջունելով հյուրերին նշել է, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրը չափազանց կարևոր նախաձեռնություն է համարում, որը նպաստելու է Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացմանը․ «Մենք ուրախությամբ ողջունում ենք ձեզ Շիրակի մարզում և վստահեցնում, որ Շիրակի մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցելու և «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի իրականացմանն աջակցելու, քանզի մեզ համար շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացումը, մարզի ավանդական գյուղատնտեսության մեջ ժամանակակից մոտեցումներ մտցնելը, ոլորտում մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումը։ 2019 թվականը Շիրակի մարզի համար ամենավատ գյուղատնտեսական տարիներից էր և մենք հույս ունենք, որ 2020 թվականից արդեն մեկնարկող ծրագիրը նոր շունչ ու նոր ներդրումներ կբերի Շիրակի գյուղատնտեսություն»։
Նշենք, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հիմնական ուղղությունները դաշտավարությունն է, պտղաբուծությունը, բուսաբուծությունը։ Հիմնական արժեշղթաների և գործողությունների հստակեցումը կարվի մեկ-երկու ամիսների ընթացքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41