Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու խաղերի մարզադպրոցում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆուտզալի ընկերական հանդիպում

23.11.2019

 Գյումրու խաղերի մարզադպրոցում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆուտզալի ընկերական հանդիպում՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի թիմերի միջև: Լարված և դիտարժան պայքարում 8-7 հաշվով հաղթել է մարզպետարանի թիմը: Ընկերական խաղի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Հաղթող թիմի համար գավաթ էր սահմանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Շիրակի մարզի ներկայացուցչությունը: Գավաթը հաղթող թիմին հանձնեց ՀՖՖ-ի մարզային ներկայացուցիչ Գագիկ Տեր-Գևորգյանը: Պարգևատրմանը ներկա էր նաև օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32