Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում արդեն երրորդ անգամ անցկացվում է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

23.11.2019

 Գյումրիում արդեն երրորդ անգամ անցկացվում է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը: Համաժողովի գլխավոր ազդակը մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է լինելու՝ միջազգային գործընկերների և բուհերի համագործակցությամբ։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է ոլորտով հետաքրքրված շուրջ 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից:
Միջոցառման կարևորության մասին խոսել է է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հենց մարզերում նման համաժողովների անցկացման անհրաժեշտությանը:
Շիրակի մազրպետ Տիգրան Պետրոսյանն էլ, ողջունելով Շիրակի մարզ այցելած բոլոր հյուրերին և համաժողովի մասնակիցներին, նշել է, որ այսօրինակ համաժողովների անցկացումը ոչ միայն նոր շունչ, այլև նոր գաղափարներ են բերում մարզ. «Շիրակի մարզի համար պատիվ է դառնալ բարձր տեխնոլոգիաներ «արտահանող» մարզային միջավայրերից մեկը: Շիրակն ունի տեխնոլոգիական ամբիցիաներ ու այդ ամբիցիաները զարգացնելու հաստատակամություն: Ինձ համար շատ ոգևորող է կառավարության կողմից մի քանի օր առաջ արված հայտարարությունը, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբեական բյուջեն քառապատկվելու է, 2 մլդ դրամ ստարտափերի համար է ուղղվելու, խոսում ենք նաև 6 հազար մարդու վերապատրաստման մասին: Այս ամենից Շիրակն օգտվելու է, մեզ համար չափազանց կարևոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որը կբերի նաև մյուս բնագավառների զարգացման»:
Երկօրյա համաժողովն անկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման Դաշնային նախարարության կողմից;
Համաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո մեկնարկել են պանելային երեք քննարկումները: «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթությունները և մարտահրավերները» պանելային քննարկման բանախոսներից է եղել նաև Շիրակի մարզպետը:
Վաղը՝ համաժողովի երկրորդ օրը, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ, առաջատար բիզնես մասնագետները մասնակիցների հետ կկիսվեն իրենց փորձով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32