Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանաչողական այցով Շիրակի մարզպետարան այցելած դպրոցականները անմիջական ու հետաքրքիր զրույց են ունեցել մարզպետի հետ

25.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների 15 աշակերտների։ Ճանաչողական այցով Շիրակի մարզպետարան այցելած դպրոցականները անմիջական ու հետաքրքիր զրույց են ունեցել մարզպետի հետ։ Ողջունելով դպրոցականներին՝ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավերապես, վերաբերել են մարզի հիմնախնդիրներին՝ անօթևանությունից մինչև փողոցաշինություն, տարբեր ոլորտների հիմնահարցերին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ու արդի դարաշրջանի մարտահրավերներին, երիտասարդների դերին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռներում։ Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև ՏԻՄ-երի հզորացմանն ու տարածքային կառավարման մարմնի դերին՝ նշելով, որ կարևորում է համայնքների հզորացումն ու տարածքային կառավարման մարմնի հետ համագործակցությունը։
Տիգրան Պետրոսյանը հորդորել է դպրոցականներին լինել նպատակասլաց, սովորել, ժամանակակից նորարարություններին ու փոփոխություններին առավել ուշադիր լինել, քանզի ցանկացած պետության վաղվա օրն ավելի ապահով կլինի, եթե ունի կիրթ ու պատրաստված երիտասարդ սերունդ։
Դպրոցականներին ընդունել է նաև մարզպետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանը։
Այնուհետև դպրոցականները շրջել են մարզպետարանի վարչություններում, հետևել աշխատանքների ընթացքին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41