Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ

26.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ, շրջել պարկի ողջ տարածում, լճի ափամերձ շրջաններով և ծանոթացել տեղի խնդիրներին, առկա հիմնահարցերին։
Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվել են ջրամբարի տեխնիկական վիճակին, մասնավորապես, պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխմանը վերաբերող հարցեր։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խ.մ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խ.մ։ Այժմ «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի՝ նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով։
Պատասխանատուներն անդրադարձել են նաև տարածքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ալպիական գոտու խնամքին վերաբերող հարցերի։ Տիգրան Պետրոսյանը հատկապես կարևորել է ազգային պարկի զբոսաշրջության ներուժի օգտագործումը։ Ակտիվ տուրիզմ, էկոտուրիզմ, ձկնորսություն, թիավարություն, ձիավարություն, դահուկային սպորտ և հետաքրքիր այլ զբաղմունքներ, որոնք կարող են հստակ հետաքրքրել զբոսաշրջիկներին։
«Մեզ համար Շիրակի հյուսիսի ներուժի օգտագործումը հստակ առաջնահերթություն է, զբոսաշրջության զարգացման համար պետք է ազգային պարկն իր ողջ ներուժն օգտագործի, պետք է կարողանանք ենթակառուցվածքների զարգացման համար քայլեր ձեռնարկել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32