Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատան համայնքում բացվել է Շիրակի մարզի առաջին նորարարական «խելացի» անասնաշենքը

29.11.2019

 Այսօր Ազատան համայնքում բացվել է Շիրակի մարզի առաջին նորարարական «խելացի» անասնաշենքը։ Անասնագոմի բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ հյուրեր։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է այսպիսի նախաձեռնությունների իրականացումը․ «Կարծում եմ՝ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար: Իսկ մեր գյուղատնտեսության զարգացման համար պետք են նորարարական ծրագրեր, պետք է գնանք ինովացիոն գյուղատնտեսության զարգացման ճանապարհով, որպեսզի ավելի մրցունակ արտադրանք ունենանք և ոլորտում նոր հաջողություններ գրանցենք»։
Առաջարկվող 3 մոդելներից Ազատանի ֆերմեր Վարդան Պապոյանը նախընտրել է 1-ին մոդելը՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ։
Կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32