Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրու թիվ 25 և 30 դպրոցների այն աշակերտներին,

29.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրու թիվ 25 և 30 դպրոցների այն աշակերտներին, որոնք մասնակցել են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը» ծրագրին։
Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցը ծրագրին ներկայացրել է «Գյումրի քաղաքում թափառող շների առաջացրած վտանգները», իսկ 25 դպրոցը՝ «Բուլլինգ» հիմնախնդիրը։
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախությամբ է հանդիպում նման նախաձեռնող ու ակտիվ աշակերտների․ «Ես ուրախ եմ, որ դուք բարձրացրել եք հասարակության բոլոր շերտերին հետաքրքրող հիմնախնդիրներ։ Վստահ եմ, որ ձեր նախաձեռնողականությունն ու ակտիվությունը տալու են պտուղներ։ Բնապահպանական ու այլ խնդիրների բացահայտման և լուծման գործընթացներում ներգրավվածություն ոնենալն արդեն իսկ ողջունելի քայլ է»։
Ծավալվել է անմիջական ու ջերմ զրույց, աշակերտները մարզպետին տվել են իրենց հետաքրքրող հարցերը․ խոսել են մարզի հիմնախնդիրների, իրենց հետաքրքրությունների և առաջիկա անելիքների մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32