Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորոկան ուղերձը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի Շիրակի թեմի առաջնորդության 20 ամյա հոբելյանի կապակցությամբ
01.12.2019
Գերաշնորհ Սրբազան Հայր, մեր շատ սիրելի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան սրտանց շնորհավորում ենք Ձեզ ու նաև մեզ՝ շիրակցիներիս, Շիրակի թեմի առաջնորդության 20 ամյա հոբելյանի կապակցությամբ։
Երկու տասնամյակ շարունակ Դուք նվիրումով ու վեհանձնությամբ, անխոնջ աշխատանքով ու խորիմաստությամբ լծված եք եղել Ձեր թեմի հոգսերի ու խնդիրների թեթևացման գործին:
Ձեր անունը մեզ բոլորիս այնքան հարազատ է դարձել: Մենք ամենուր, ամեն տեղ, բոլոր դժվար ու ծանր պահերին զգացել ենք Ձեր աջակցությունն ու հոգատարությունը: Ձեր սթափեցնող ու ոգևորող քարոզները, արժեքավոր խորհուրդները մեզ հետ են այսքան տարիներ։ Բոլորս ենք տեսել անցած տարիների բազմաթիվ ձեռքբերումներն ու ազգօգուտ ձեռնարկները, եկեղեցաշինությունն ու ամենահեռավոր բնակավայրերում լսել հայրական օրհնության խոսքն ու պատարագը: Անուրանալի է նաև Ձեր ներդրումը եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման գործում:
Սրբազան Հայր, մաղթում ենք անսպառ եռանդ, առողջություն, արևշատություն, որ հետագա տասնամյակներում ևս մեզ հետ լինեք աստվածահաճո ու բարեգութ գործերով: